ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • ՀՀԿ-ն հավատարիմ մնաց իր ոճին

    ՀՀԿ-ն հավատարիմ մնաց իր ոճին

    05.02.2014| 16:05
    Այսօր ԱԺ մեծամասնությունն ընդառաջ չգնաց չորս խմբակցությունների ներկայացրած «գազային» համաձայնագրի ստեղծման առաջարկին և 58 դեմով մերժեց: Ընդդիմադիրները և այլընտրանքը միասին կողմ ապահովեցին 45 ձայնով:
  • Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում  շներ են թափառում

    Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում շներ են թափառում

    05.02.2014| 16:03
    Սոչի մեկնած ամերիկացի լրագրողները Twitter-ում գրառումներ են թողել իրենց հյուրանոցային տպավորությունների մասին: CNN-ից Հարրի Ռիքին գրել է, որ հյուրանոցներում դեռևս շինարարություն է ընթանում: Ջուրը, եթե նույնիսկ կա, ապա խմելու չէ: Մի գերմանացի լուսանկարիչ Հարրիին պատմել է, որ անցած հանգստյան օրերին նրա հյուրանոցում դեռևս թափառող շներ և շինարարներ էին սենյակներից ներսուդուրս անում: Հարրին լրագրողներին տրված սենյակներից մեկի լուսանկարն է տեղադրել, որում վարագույրը պոկված է:
  • Ոչ պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով

    Ոչ պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով

    05.02.2014| 15:41
    ՀՀ ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,3 տոկոսով աճել են ոչ պարենային ապրանքների գները: Հագուստի և կոշկեղենի գները նվազել են համապատասխանաբար 2,3 և 1,1 տոկոսով:
  • Ա. Տեր-Հովակիմյանի պարզաբանումը ՀԵՀ-ի գործունեության վերաբերյալ երեկ հնչած որոշ անդրադարձերի

    Ա. Տեր-Հովակիմյանի պարզաբանումը ՀԵՀ-ի գործունեության վերաբերյալ երեկ հնչած որոշ անդրադարձերի

    05.02.2014| 15:13
    Վերջին օրերին որոշ մարդիկ փորձում են շահարկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն ու համբավը։ Պատճառը հավանաբար այն է, որ հիմնադրամը տարիների ընթացքում կարողացել է առանձնանալ իր ակտիվ ու ծավալուն գործունեությամբ, ծրագրային բազմազանությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մեծ վստահություն ունի ուսանողների և երիտասարդների շրջանում։ Հիմնադրամը մշտապես նրանց կողքին է, և հավանաբար դա է անհանգստացնում որոշ մարդկանց, ովքեր փորձում են ստվեր գցել կառույցի գործունեության վրա։
  • Հանրապետությունում գնաճի հիմնական պատճառը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է

    Հանրապետությունում գնաճի հիմնական պատճառը գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն է

    05.02.2014| 15:10
    Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի, ձկնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, հրուշակեղենի 0,1-0,3 տոկոս գնաճ, իսկ ձվի, սուրճի, թեյի, կակաոի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ:
  • Երբ ազատամարտիկ ուսուցչի վարքագիծն ադեկվատ չէ

    Երբ ազատամարտիկ ուսուցչի վարքագիծն ադեկվատ չէ

    05.02.2014| 14:48
    Եթե կրթության և գիտության նախարարը զբաղված լինի երկրի անվանափոխման վերաբերյալ սոցցանցում առաջարկներ տարածելով, դպրոցում էլ աշակերտներ պիտի ծեծվեն-ստորացվեն: Թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչ Գրիգորյանը առաջին անգամ չէ այդ դպրոցում աշակերտ ծեծում: Բայց սա` վերջում:
  • Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կվերականգնվեն 35 հետկար անտառածածկ տարածքներ

    Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կվերականգնվեն 35 հետկար անտառածածկ տարածքներ

    05.02.2014| 14:12
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
  • Facebook-ից ստացեք ձեր նվերը՝ «A Look Back»

    Facebook-ից ստացեք ձեր նվերը՝ «A Look Back»

    05.02.2014| 14:09
    Facebook սոցիալական ցանցը նշում է իր հիմնադրման տասնամյակը և նվեր է մատուցել իր միլիոնավոր օգտատերերին՝ հետահայաց տեսանյութ պատրաստելով յուրաքանչյուրի համար։ Օգտատերերին ներկայացված է «A Look Back» տեսանյութը, որ պարունակում է 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները, որ ներկայացվում են երաժշտության հնչյունների ներքո:
  • Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք

    Օբաման ու Օլանդը կայցելեն Թոմաս Ջեֆերսոնին պատկանած կալվածք

    05.02.2014| 14:07
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման յուրահատուկ ընդունելություն է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, ով փետրարին պետական այցով կժամանի ԱՄՆ: Երկու նախագահները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո կալվածք (Վիրջինիա նահանգ), որը պատկանել է ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։ Մոնտիչելո կալվածքը պատահաբար չի ընտրված. 1785-1789թթ. Թոմաս Ջեֆերսոնը եղել է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը։
  • Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    Christie’s-ը ռեկորդներ է սահմանում

    05.02.2014| 14:06
    2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել՝ նշված է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ: Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդներում: Այս անգամ վաճառվել է լոտերի 86 տոկոսը: